Բաժիններ՝

Արդյո՞ք քրիստոնեության հետ որևէ կապ ունի «ձմեռ պապը». qahana.am

– Արդյո՞ք քրիստոնեության հետ որևէ կապ ունի «ձմեռ պապը»:

– «Ձմեռ պապը» նույն Սանտա Կլաուսն է (Santus Nikolaus), որը Ս. Նիկողայոսի կերպարն է: Ս. Նիկողայոսը ծնվել էր հարուստ ընտանիքում և լավ կրթություն ստացել: Ունենալով հստակ հայացք քրիստոնեության վերաբերյալ` որոշեց հոգևորական դառնալ: Տարիների վաստակի շնորհիվ նրան եպիսկոպոս ձեռնադրեցին: Լինելով հարուստ` նա այդ ընթացքում անընդհատ օգնում էր աղքատ հարևաններին` հատկապես երեխաներին: Երբ գալիս էր ամանորը, որպեսզի չիմանային իր բարեգործությունների մասին, նա բոլորից ծածուկ քաղցրավենիք և նվերներ էր դնում կարիքավոր երեխաների պատուհաններին: Տարիներ անց այդ դարձավ ավանդություն: Ս. Նիկողայոսի արձանն այժմ տեղադրված է Միջերկրական ծովի ափին` Անթալիայում, իսկ նախկինում Հունական փոքրիկ Դեմրե Միրա քաղաքում էր: Սրբի արձանի և նրա անունը կրող խոնարհված եկեղեցու դիմաց կանգնեցված է նաև ժամանակակից Սանտա Կլաուսի արձանը:

Օրհնությամբ՝ Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031