Բաժիններ՝

Քաղաքացին ընկել է դիտահորը

Հունվարի 1-ին, ժամը 02.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի բակում քաղաքացին ընկել է դիտահորը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դիտահորից դուրս են բերել 1954 թ. ծնված Ա. Ս.-ին, ով տեղափոխվել է Մ. Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս