
Հրդեհ չշահագործվող շինությունում

Հունվարի 1-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 հասցեյում գտնվող չշահագործվող շինությունում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է նախկին հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի հատակը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.49-ին,մարվել՝ 10.18-ին:
Այրվել է հատակը 8 քմ: