
Ինչպիսի եղանակ է սպասվում տարվա առաջին օրերին

Հունվարի 1-2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
ՀՀ տարածքում՝
Հունվարի 1-2-ին, 5-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-4-ին աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 1-2-ին, 5-ին սպասվում է ձյուն, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: