Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը (հանքախյուսեր) կվերամշակվեն: Այս նպատակով այսօր ՀՀ կառավարությունը նիստում հավանություն տվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց տարբեր գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունից: Ըստ նրա՝ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով միլիարդների ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն առավոտից սպասում են, որպեսզի կարողանան մտնել նրանց տունը:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանը իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է մի քանի տասնյակ ոչխարների ու գառների:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է ռուս հեղինակավոր մեկնաբան Վլադիմիր Պոզների հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Ակտիվ քաղաքականությունից հեռացած «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով:
Այս պահի դրությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը:
«Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին»:
«Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար եւ 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր:
Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի բնակարանում հայտնաբերված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այս ինքնաձիգն ամրակցված է եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
«Իմ ամուսինը ողնաշարով, սրտի նեւրոզով հիվանդ, դեղերով ապրող մարդ է, ես էդ նպաստով` 47 000 դրամով իրան դե՞ղ առնիմ, 4 էրեխուն հացի գումա՞ր տամ, թե՞ դպրոցական էրեխեքին գրենական պիտույք, շոր ու կոշիկ»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել է, որ թե պետական, թե մասնավոր բոլոր բուհերի բուֆետները պետք է մատչելի լինեն ուսանողների համար: Սակայն ամեն բուֆետ չէ, որ աշխատում է տվյալ սկզբունքով: Բայց ավելի կոնկրետ անդրադառնանք մի բուֆետի, որն ամենից շատն է խախտում տվյալ սկզբունքը: Դա ԵՊՀ-ի շենքերից մեկի՝ Ռոմանո-գերմանական ֆակուլտետին հարակից, Կուչինա բուֆետն է:
Մայիսի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես G-500» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան
Մայիսի 3-ին, ժամը 17.00-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 7-ամյա աղջիկ:
Մայիսի 9-ին նախկին խորհրդային պետության բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, շուքով կնշվի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը:
Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գեղամ Ս.-ին:
Մայիսի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի Չարենցի փողոցի թիվ 77 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երևանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներն իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան՝ բաց, թափանցիկ և հրապարակային: Կազմակերպված գնումների գործընթացներում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը»:
Դավթաշեն թաղամասում գտնվող թիվ 59 մսուր-մանկապարտեզի տնօրեն Ա.Գևորգյանի սենյակից գողություն է կատարվել:
Երևան քաղաքի` «Հարավ« մասնաճյուղ` 10:30 -13:30 Պարոնյան փ. 40 հասցեում գտնվող «Շտապ Օգնություն» ընկերությունը, և հարակից հանրային բաժանորդները, 14:00 -16:30 Սարմենի փ. 4-16, Անտառային փ. 1-54 սեփական տները և հարակից հանրային բաժանորդը, 11:00 -13:00 Ուլնեցի փ. 1, 2 շենքերը, Ուլնեցի 3-րդ փակ. 7 շենքը, Հասրաթյան փ. 2/8-141/7 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները…
Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մայիսի 6-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրերս Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է արդեն 20 տարի ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվող Գեորգի Սաֆարյանը:
Մայիսի 5-ին ժամը 20:30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 1962 թվականին ծնված, Թումանյան 65 շենք, ½ բնակարանի բնակիչ Սամվել Թարխանյանին:
Մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը Սյունիքում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանին՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ ապահովագրական պայմանագրեր կնքելու արդյունքում գոյացած գումարները յուրացնելու համար։