Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանը իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է մի քանի տասնյակ ոչխարների ու գառների:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում մոտ 70 գառ ու ոչխար սատկել է: Այս պահին Եղեգնաձորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները փորձում են կապ հաստատել Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք շտապ մոտենան դեպքի վայր, քանի որ սատկած գառների և ոչխարների միսն այլևս պիտանի չէ և դրանք պետք է կամ հատուկ վայրում վառեն կամ 6 մետր խորությամբ հողում թաղվեն: Ոստիկանության հետաքննիչը պարզում է տուժած քաղաքացու ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: