Մարդիկ փող խնայելու համար սկսել են տանը հաց թխել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված:

«Սեւան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, եւ այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման: Նույն պատկերը նկատում եմ նաեւ Երեւան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,- ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաեւ ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս