Բաժիններ՝

Սամվել Հարությունյանն ու Սուրիկ Խաչատրյանը հաշտվել են

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Սյունիքում հոգևոր-մշակութային կենտրոն է ցանկանում ստեղծել: Թեև, իր իսկ խոսքով՝ 25 տարվա թշնամանք կար իր և Սուրիկ Խաչատրյանի միջև, սակայն նա նշեց, որ հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ և ներկայացրել իր նախագիծը.

«Հայտնի է, որ լարված հարաբերություններ են եղել, հակամարտություն է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ մոտավորապես 25 տարի: Ավելին ասեմ, սրանից երկու-երեք տարի առաջ այդ հակամարտությունն էլ ավելի խորացավ, և այն աստիճանի, որ դատական գործընթացներ սկսվեցին: Սուրիկ Խաչատրյանը, հետո՝ նրա հետ միասին, երկու հոգի ինձ դատի տվեցին. քաղաքացիական հայց ներկայացրին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ես էլ դատի տվեցի իրենց և այլոց: 4 դատական պրոցես էր ընթանում: Երկուսն ավարտվել են, կարելի է ասել, ոչ-ոքի: Բայց դեկտեմբեր ամսին, երկարաշունչ ընթացքից հետո, դատական մարաթոնից հետո, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը զանգեց, հանդիպեցինք, և առաջարկեցին, որպեսզի դատական այդ հակամարտությանը վերջակետ դրվի, և հանվեն այդ հայցերը, և այլն: Եվ այդպես էլ եղավ»:

Ս. Հարությունյանը նշեց, որ 17 տարի առանձնազրույց չէր ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ. «Հակասություններն այնքան շատ էին, որ մենք չէինք հանդիպել: Իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև դեկտեմբերին, հունվարին և փետրվարին հանդիպումներ եղան: Բնականաբար, հեշտ չէին այդ հանդիպումները, բայց, բարեբախտաբար, մենք չտրվեցինք էմոցիաներին, և շատ լուրջ խոսակցություններ եղան ու նաև հասկացողություն՝ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլև կարող եմ հոգևոր-մշակութային գործունեություն ծավալել Սյունիքում: Թե ինչ հետագա ընթացք կունենան այդ հանդիպումները, չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս