Հանրակացարանում հարևանները հորն ու որդուն ծեծի են ենթարկել
Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավանի հանրակացարանում կռիվ է:
Մեկնած օպերատիվ խմբին 1969 թ. ծնված Ռիմա Մ.-ն հաղորդում է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարևանները՝ 1986 թ. ծնված Մելքոն Մ.-ն և 1993 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, ծեծի են ենթարկել իրեն և որդուն` 1990 թ. ծնված Սեյրան Ա.-ին` պատճառելով վնասվածքներ:
Մելքոն և Անդրանիկ Մ.-երը ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն: