Բաժիններ՝

Գյումրիում տապալված արձանների պատվանդանն ամուր չի՞ եղել

Մարտի 3-ին` ժամը 4-ի հատվածում, Գյումրու կենտրոնական այգու դիմաց շուրջ 10 տարի առաջ տեղադրված Ջիվանու եւ Շիրամի արձանի պատվանդանին էր հարվածել «Օպել մակնիշի մեքենան, ինչի հետեւանքով պատվանդանը փլվել էր, իսկ Գյումրու բնակչության համար սիրելի արձանները` ջարդուփշուր եղել:

Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում եւ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, եւ արձանների հեղինակ, քանդակագործ Արտուշ Պապոյանը հաստատեցին, որ պատվանդանն ամուր չի եղել, կառուցվածքային որոշ թերություններ է ունեցել:

Ավտոմեքենան, ըստ նրանց, հարվածել է պատվանդանին, թույլ կառուցված պատվանդանի փլվելու հետեւանքով էլ ջարդուփշուր են եղել արձանները:

Ներկայում ուսումնասիրվում է արձանների վերականգնման համար նախատեսվող գումարի չափը, նաեւ հստակեցվում նյութական վնասի չափը, առաջիկայում որոշվելու, թե ով է վճարելու ջարդուփշուր եղած արձանների, պատվանդանի վերականգնման ծախսերը: «Օպելի» վարորդ Վ.Ե.-ի սթափ կամ ոչ սփափ վիճակի մասին դեռեւս հստակ տեղեկություն չի հրապարակվել:

«Ասպարեզը» հետուողական է լինելու այս թեմային, ճշտելու է նաեւ այն հանգամանքը, թե ինչու 10 տարվա պատմություն ունեցող քանդակների պատվանդանն ամուր չի եղել եւ ունեցել է կառուցվածքային ոչ լիարժեք լուծումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս