«Միցուբիշի Պաջեռոն» փախցրած անհնազանդների խրախճանքը կասեցվեց:
Աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է: Նա այստեղ`Երևանում, օրեր առաջ նշեց իր ծննդյան օրը, իսկ այսօր իր վաղեմի ընկերոջ, մեկ այլ լեգենդար հայի` կոմպոզիտոր Տրգրան Մանսուրյանի հետ այցելեց Կոմիտասի անվան Պանթեոն:
«Հյուրասիրվողները» ոստիկանությունում:
Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին գտնվում է Գյումրիում, այս բնորոշումը տվեց բրիտանական մամուլը , երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Գյումրիի սոված ու անխնամ երկու արջերն ու երեք առյուծները :
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ։
«Ով էլ լինի այսօրվա Երևանի քաղաքապետը, նա չի կարող անել այն, ինչի մասին մենք երազում ենք: Նրան պարզապես թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով ես չէի համաձայնի: Բոլոր որոշումներն արդեն իսկ կայացված են: Ցավալի է, երբ իմ կոլեգաներից ոմանք, իմանալով, որ ոչինչ չի փոխվելու՝ ավելորդ աղմուկ են բարձրացնում մամուլում իրենց անձի շուրջ, իբրև թե պայքարում են: Սակայն նրանք հստակ գիտեն, որ որոշումներն արդեն կայացված են: Ավելորդ աղմկելն ու սեփական անձի հանդեպ ուշադրություն գրավելն առավել ահավոր է, քան լռելը»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն 2015 թ. դեկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 15.000 դրամ արժողության բաճկոն:
Ինչպես հայտնի է, քրեական վերաքննիչ դատարանը երեկ վերացրեց ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշումը: Փաստաբանները հայտարարել էին, որ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը նշանակվել է 17:30-ին: Դատական նիստը, սակայն, տեղի է ունեցել երեկ առավոտյան, որի արդյունքում էլ Գասպարիին անհապաղ ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:
Ձմռան ավարտը զգալի չէ մարզի հյուսիսային հատվածներում: Շենքային ոչ բավարար պայմաններ ունեցող դպրոցներում դեռ խնդրահարույց է ջեռուցումը: Արեգնադեմ համայքնում արդեն 3 տասնամյակ դպրոց կա, բայց շենք չկա: Տարիների ընթացքում որպես դպրոց ծառայող տնակները շարքից դուրս են եկել: Անձրևն ու ձյունը իրենց գործն արդեն արել են: 42 աշակերտ ունեցող դպրոցում սովորելն անհնար է:
1993 թ. ծնված Նարե Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում գործող մարմնամարզության սրահի հանդերձարանից գողացել են իր սպորտային տաբատը և պայուսակից` գումար` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին ոստիկանության զորքեր:
Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ:
Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասում՝ «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում մեկնարկել է Տիգրան Համասյանի բարեգործական համերգը:
Փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943 թ. ծնված Շուշանիկ Գյուլումյանն իր տան տանիքից վայր է ընկել և մահացել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ:
Փետրվարի 28-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Փետրվարի 29-ին, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմինների մասնակցությամբ` ՌԴ Տամբովի մարզի հ.3 Ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի շուրջ` իր կնոջ հոր կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանը, այնուհետև ՀՀ ԱԳ նախարարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությ անը հայտնած, ինչպես նաև Hayeli.am կայքում հրատարակված նյութում (25.02.2016) արծարծված հրատապ հարցերի իսկությունը պարզելու և դրանցից բխող քայլեր ձեռնարկելու նպատակով:
Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի նկատմամբ բռնություն և ճնշումներ են գործադրում: Այս մասին 168.am-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հայրն ունի առողջական լուրջ խնդիրներ:
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախասրահում և ննջասենյակում ամբողջությամբ այրվել է գույքը, երկու դուռ և երկու պատուհան:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասարկման ոլորտում տեղի ունեցող խաբեությունների մասին: «Երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնածություններ կարելի է առանձնացնել, մեկը՝ իրական խաբեություններ, խարդավանքները, մյուսը՝ սովորական հոգեբանական տրյուկներ, խաբեություններ»,- ասաց հոգեբանը՝ խաբեությունների շարքում անդրադառնալով սուպերմարկետներում տեղի ունեցող խաբեություննրեին, առանձնացնելով թերակշռումը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով 1970 թ. ծնված Աշոտ Շահինյանին վրաերթի ենթարկելու մասին:
. Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» է հայտարարում ու տնակներում ապրողներին լուսանկարելով, փորձում ուշադրություն հրավիրել: Այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել:
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Փետրվարի 26-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել:
Ինձ համար քննադատությունները բաժանվում են երկու կարգի. Կարեւոր քննադատություններ, որոնք արվում են ինտելեկտ ունեցող մարդկանց կողմից, որոնց տեսակետներին ուշադրություն դարձնելը նույնիսկ պարտադիր է, եւ լինում են անբանների քննադատություններ, որոնք ամբողջ կյանքում ոչինչ չեն արել եւ տանը նստած միայն քննադատում են, այ դրանց ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում:
Ընկերուհիս այնքան էլ հավատացյալ չէ, չի էլ մասնակցում եկեղեցական արարողություններին, բայց պատրաստվում է պահք պահել 40 օր: Մի՞թե դա անիմաստ չէ: