Անհետ կորածը կապիտան է. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ողջ օրն այդպես էլ չհստակեցվեց զինծառայողներից մեկի ճակատագիրը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը դեռ կեսօրին հայտարարեց, որ զինծառայողի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, եւ դրա առիթով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
«ՉԻ»-ն ուշ երեկոյան կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ նորություններ կա՞ն արդյոք զինծառայողի վերաբերյալ: Վերջինս մեզ ասաց, որ դեռեւս անհայտ է զինվորի ճակատագիրը: Խոսքը կապիտանի, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է, որն Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին 23 տարեկան է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: