«Մի քանի ադրբեջանցու ոչնչացնելուց հետո «պատրոնները» պրծել են…, ձեռքը գցել է, որ ավտոմատը վերցնի, խփել են…»

Գյումրու Սբ. Նշան եկեղեցում երեկ տեղի է ունեցել ապրիլի 1-ի լույս 2 -ի գիշերը, Ջաբրայիլի երկայնքով տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի հոգեհանգստյան կարգը: Ալեքսան Առաքելյանը 2004թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 10 տարուց ավել ծառայել է Լեռնային Ղարաբաղում, սկզբում նշանակվել է դասակի հրամանատար, իսկ 2014 թ.՝ սովորել զինվորական ակադեմիայում, որից հետո մի քանի ամիս ծառայել է Վարդենիսի երկրորդ կորպուսում` որպես ծառայության պետ: Երկու-երեք ամիս ծառայելուց հետո վերադարձել է Լեռնային Ղարաբաղ` Ջաբրայիլ, ուր հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ է նշանակվել:

Ալեքսանն ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա: Փառքով նահատակված հայորդին հերոսներից մեկն էր, ում անունը հերոսների մատյանում ոսկե տառերով պիտի գրվի:

Տեսանյութեր

Լրահոս