Դատախազը հանդես կգա եզրափակիչ ճառով և պատժաչափ կառաջարկի Լևոն Հայրապետյանին
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը կողմերի վիճաբանություններ կանցկացնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով, որը մեղադրվում է 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես սպասվում է, նիստի ընթացքում դատախազը հանդես կգա եզրափակիչ ճառով և կառաջարկի մեղադրյալի պատժաչափը:
Դատաքննության ընթացքում ելույթ կունենա Լևոն Հայրապետյանը եւ նրա պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ նա փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու համար: Սակայն նա դատավճռի վրա իրապես ազդել չԷր կարող:
Իզմեստեւը ցմահ բանտարկության է դատապարտվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում:
Լ. Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո: Բիզնեսմենը մեղադրվում է նաեւ Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների գույքի լեգալացման գործով, որն ստացվել է հանցավոր ճանապարհով: