Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Վանաձորի Իսահակյան փողոցի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հարցին, թե վերջին շաբաթներին դեպի Եվրոպա արձանագրված մեծ թվով ներգաղթյալների մուտքը, ազդեցություն չի ունեցել Հայաստան մուտք գործողների թվի վրա, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ մարդիկ, երբ մտածում են դուրս գալ իրենց երկրից ու հարկադրված են լինում, ապա, որպես կանոն, նախընտրում են առավել գրավիչ պայմաններ, թեկուզ դժվարությունների գնով:
ԼՂՀ շրջաններ կատարվող այցերի շրջանակում գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նախօրեին եղել է Քաշաթաղի շրջանում:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Տիգրան Հ.-ն և հայտնել, որ տաքսու վարորդը դպրոցի մոտ դանակով հարվածել է իրեն:
Սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Փարոս» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 15-ից 19-ը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անց է կացվել երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում պարզվել է 13-ամյա երեխայի մահվան պատճառը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է բանկոմատից այլ քաղաքացու գումարը հափշտակած անձի ինքնությունը։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 39 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1932 թ. ծնված Ձայնիկ Գևորգյանին, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
«Եթե ոչ մի թուղթ էլ չներկայացնեին, այս դատարանը կբարարեր միջնորդությունը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որոշումը կբողոքարկի:
Էդվարդ Անտինյանը նշանակվել է «Ռազմավարական զարգացման ինստիտուտի» գլխավոր տնօրեն (Նստավայրը՝ Երևան): Ինստիտուտի կազմում է գործելու «Եվրասիա» մեդիահոլդինգի, Եվրասիական ագրոհոլդինգի, «Եվրասիա-գրուպ»-ի, Եվրասիական ատևտրա-արդյունաբերական միության հայաստանյան մասնաճյուղերը:
Հանրապետության Նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները և տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում:
Առհասարակ, միգրացիոն հոսքերը Եվրոպայի համար նոր երևույթ չեն: Անցած 5 տարիների ընթացքում փախստականների ընդունված չափաքանակը 110-120 հազար էր, որոնց հիմնական մասը Լիբիայի տարածքից ծովով անցնում էր Իտալիա, այնուհետև, համապատասխան քվոտաների համաձայն՝ բաշխվում էին Եվրամիության տարբեր երկրների միջև:
«Այո, պետական կառավարման բոլոր մարմինների փաստաթղթերը կան Ազգային արխիվում, բացառությամբ՝ Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, բնականաբար, մեզ իր արխիվը չի հանձնել նաև Ազգային անվտանգության ծառայությունը»:
Անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի`Բաքվում արված հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա պարզապես կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ եվրոպական, միջազգային կառույցները, Եվրախորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վարուժան Իսկենտերյանն ազատվել է Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 23-րդ շենքի բնակարաններից մեկը մեղուներ են լցվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը:
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության և անձնազոհության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը:
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը իրավապահների կողմից փնտրվել է միանգամից երկու գործով՝ մի գործով տուժողի, մյուսում՝ մեղադրյալի կարգավիճակում:
Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով: