
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գործողություններից 36-ամյա հայուհի է զոհվել

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները: 29 մարդ մահացել է, 40-ը՝ վիրավորվել: Վիրավորների թվում, ժամը 16:00-ի դրությամբ, չորս հայեր կային՝ Գաթրին Խաչոյանը, Լուսին Պարշիքը, Նորա Սարգիսը եւ Կարապետ Խաչոյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, Սուլեյմանիե թաղամասում արձակված հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է Բեթի Ներսեսյանը (1980թ. ծնված):
Մարդկային կորուստների կողքին արձանագրվել են նյութական մեծ վնասներ, քանդվել են բնակարաններ:
Հունիսի 2-ին հայաբնակ Նոր գյուղի հրթիռակոծությունից չորս հայ տղամարդիկ էին մահացել, մեծապես վնավել էին «Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքը, նույնանուն վարժարանի դասարանները: