Բաժիններ՝

Հանցավորության մակարդակը կտրուկ աճել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2016թ. հունվար-ապրիլին Հայաստանում գրանցվել է 6458 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5333-ի դիմաց։

Այսպիսով՝ տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով հանցագործությունների թիվն աճել է 1125-ով կամ 21%-ով։

Այդ թվում, գրանցվել է ոչ մեծ ծանրության 2953 հանցագործություն (նախորդ տարվա հունվար-ապրիլին՝ 2650), միջին ծանրության՝ 2341 (1600), ծանր՝ 1102 (1020) և առանձնապես ծանր՝ 62 (63) հանցագործություն։

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է՝ 27-ից հասնելով 19-ի։

Սպանության փորձերի թիվը 6-ով նվազել է՝ 18-ից հասնելով 12-ի։ Փոխարենը՝ 6-ով աճել է սպանությունների թիվը (22-ից հասնելով 28-ի)։

Անձնական գույքի հափշտակությունների թիվը 300-ով աճել է՝ 2124-ից հասնելով 2424-ի։ Այդ թվում, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գողության 1925 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1618-ի դիմաց։

Նշենք նաև, որ գրանցված հանցագործություններից 3196-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին (2015-ի հունվար-ապրիլին՝ 2571 հանցագործություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս