Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կան տուժածներ

Հունիսի 5-ին, ժամը 18.43-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ում «BMW-318» մակնիշի 340NO092 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200մ գլորվել մոտակա ձորակը:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին (1984թ. ծնված), Ա. Խ.-ին (1986թ. ծնված) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ ծանր:

Տեսանյութեր

Լրահոս