Բաժիններ՝

Մարգարա գյուղում մորթել և գողացել են խոշոր եղջերավոր անասուն

Մայիսի 24-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում 1948 թ. ծնված Սարգիս Ս.-ից հաղորդում էր ստացվել, որ Մարգարա գյուղի իր հողամասում մորթել և գողացել են իր խոշոր եղջերավոր անասունը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Սամվել Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Բայս սա դեռ ամենը չէ:

Մայիսի 30-ին 1962 թ. ծնված Թեմուր Մ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ֆերիկ գյուղի իր հողատարածքից, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, գողացել են իր 2 գլուխ հորթը` պատճառելով 480.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ինքը՝ Սամվել Ա.-ն:

Գողոնն առգրավված է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս