Բնակարանագողերին դարանակալեցին և վնասազերծեցին:
Ժամանակակից քաղաքականության հատկանշական գծերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի և նաև տարբեր այլ հակամարտության նկատմամբ, միջազգային կառույցները, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահությունը, վերաբերմունք են դրսևորում փոքր-ինչ վերացական դիրքերից:
Ոստիկանությունը հետևողական Է. հանուն անդորրի և ընդդեմ գիշերային աղմուկ-խրախճանքների:
«Իմ բալիկը թոքերի հիվանդ էր, բայց ասեց պիտի ծառայեմ. 20-ամյա Ռոբերտը միայնակ մոր միակ զավակն էր»
Լոնդոնի հարավում այրվում է Եվրոպայի ամենախոշոր մզկիթներից մեկը, ներկայում հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը, հայտնում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը:
«Արցախ կաթ» ընկերության թթվասերն անվտանգ է և այսօրվանից այն կրկին առաքվել է վաճառակետեր:
Զորավարժություններին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար։
Ամենատարածված սիրտ-անոթային հիվանդություններն են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, որի մեջ մտնում է ստենոկարդիան՝ կրծքային հեղձուկը, ու սրտամկանի ինֆարկտը և զարկերակային ճնշումը: Այս հիվանդությունները վտանգավոր են նրանով, որ, եթե չբուժվեն՝ առաջացնում են տարբեր տեսակի բարդություններ, մահացություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 16.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Աշխեն Վ.-ին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Հայաստանն իրեն հրադադարի պահպանման վերաբերյալ որևէ պարտավորությամբ այլևս կապված չի համարում։ Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ այսուհետ հայկական բանակը հրթիռահրետանային միջոցներով մշտական խոցման տակ է պահելու ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը։
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։
Վարչապետ Աբրահամյանը նաև շրջայց է կատարել մարզի մթերող կազմակերպություններում, մասնավորապես, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Արմավիրի մարզի մասնաճյուղում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ Նոր Ամասիայի մթերման կետում, հետևել խաղողի մթերման գործընթացին, զրուցել խաղողագործների հետ: Այցի ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին և Արմավիրի մարզպետին՝ մթերման գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով:
«Սահմանի վրա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումները նորություն չեն մեզ համար, սակայն վերջին օրերի նրանց կեցվածքը միանշանակ սադրիչ նպատակներ է հետապնդում: Այս օրերին մենք պետք է անկոտրում կամք դրսևորենք, լինենք ավելի, քան համախումբ, կանգենք մեր զինվորի կողքին և անենք ամեն հնարավորը՝ նրան օգնելու և սատարելու համար»:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը:
Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը տեղեկացված է եղել, որ նա գումար ունի։ Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, էքստրասենսը ցանկացել է օգտվել սուրոգատ մոր ծառայություններից, ինչի մասին տեղեկացված է եղել Մուշեղ Մխիթարյանը:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար և Բերդավան համայնքների ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերին, ասել է, որ դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձերից հետո հակառակորդը կիրառել է հեռահար միջոցներ:
Սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
«Իմ կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, դեռ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու քայլ չէ, նման բաներ 90-ական թվականներին եղել են, մենք շատ լուրջ հակահարվածներ ենք հասցրել պոստերին և բնակավայրերին, վերջինս հատուկ շեշտում եմ, արդյունքում՝ թուրքը լռել է: Դա է պետք անել, և ցանկալի է՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գծում դա արվի, որովհետև մենք այդ մասում չունենք բնակավայրեր, իսկ թուրքը՝ ունի: Այստեղ մեկ գյուղի են խփում, մենք այնտեղ 5-10 գյուղի կարող ենք խփել, 10 գյուղի կարող ենք նեղություն տալ: Մեկ գյուղի դիմաց՝ տասը գյուղ: Այստեղ 2 գյուղի են խփում, մենք այնտեղ՝ 20: Դա կստիպի, որ իրենք լռեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց:
Կողոպուտ շքամուտքում. տեսագրող սարքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց:
Երեկ Լեռնային Ղարաբաղում վիրավորված 4 զինծառայող տեղափոխվել է Երևան, նրանք գտնվում են ՀՀ ՊՆ կոնտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը հերքում է հայաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե գյուղի տարածքում արկեր են պայթել և վիրավորներ կան:
Համաշխարհային վիճակագրության տվյալներով՝ նախորդ տարի մոտ 1 մլրդ 150 մլն մարդ եղել է զբոսաշրջիկ. դուրս է եկել իր երկրից և այցելել այլ երկիր: Որոշ երկրների համար (խոսքը փոքր կղզային, կուրորտային երկրների մասին չէ) զբոսաշրջությունը եկամուտների համար բավականին լուրջ նշանակություն ունեցող ոլորտ է:
Մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Հենց գնդակոծությունը սկսվում է, հեռախոսս սկսում են գնդակոծել: Երևանից լրագրողուհին զանգում հարցնում է՝ «Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս գնդակոծությունը»: Աղջի՛կ ջան, չգիտե՞ս՝ ինչով է պայմանավորված. գնացել եմ թուրքին խնդրել եմ, որ էսօր երեկոյան մի քիչ կրակեն:
Երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար մի շարք հայտնի հայտնի գործարարների, արվեստաբանների, հասարակական գործիչների, գործարար-պատգամավորների պարգևատրել է մեդալներով: Պարգևատրվել են՝
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: