Արցախում զոհված Ժորա Արթուրի Եսայանը ծնվել էր 1996թ.: Բանակ զորակոչվել էր 2014թ.: Նա Արարատի մարզի Դարբնիկ համայնքից էր:
Հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված աննախադեպ լարված իրավիճակը՝ երբ առկա է հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ լրջագույն սպառնալիք, մենք՝ մի խումբ երիտասարդներ, քննարկելով անհրաժեշտ ռազմական հագեցվածության հիմնախնդիրը, առավելագույնս սեղմ ժամկետներում անհրաժեշտ գումարը ձեռք բելելու նպատակով, առաջարկում ենք ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բյուջետային աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը պարտադիր կերպով հավաքագրել վերոհիշյալ խնդրի լուծման նպատակով:
Ադրբեջան. ՄԻԱՆՇԱՆԱԿ- այսօր տեխնիկապես ավելի ուժեղ է, քան երբևէ: Թշնամի, որ իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է դադարել թերագնահատել հակառակորդին և ամեն ինչ վերագործարկել ուղեղներում: Հիմա ամեն ինչ այլ է, քան 25 տարի առաջ:
Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի շրջանային զինվորական հոսպիտալում երկու բուժքրոջ են սպանել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Դատաքննության ընթացքում ելույթ կունենա Լևոն Հայրապետյանը եւ նրա պաշտպանությունը:
Համեմատություններ ներկայացնելով Ադրբեջանի եւ Իսլամական պետության միջև՝ասեմ, որ Ադրբեջանը «Իսլամական պետության» գործելաոճն է կրկնում՝ կատարելով սպանություններ դրանք նկարահանում է և տեսնյութը տեղադրում է համացանցում: Սա նշանակում է, որ կատարվածը միայն օրենքի ոտնահարում չէ: Նրանք դա իրականացրել են հակառակ քաղաքակիրթ նորմերի, ինչպես դա անում է «Իսլամական պետություն»-ը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Այսօր առավոտյան Երևանից-Ասկերան է շարժվել ռուսաստանաբնակ Կարեն Ավդալյանի, Արթուր Բադալյանի և երևանաբնակ Վրեժ Օսիպյանի կողմից ԼՂՀ ՊԲ-ի համար գնված УАЗ մակնիշի ավտոմեքենան:
«ՉԻ»-ն ուշ երեկոյան կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ նորություններ կա՞ն արդյոք զինծառայողի վերաբերյալ: Վերջինս մեզ ասաց, որ դեռեւս անհայտ է զինվորի ճակատագիրը: Խոսքը կապիտանի, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է, որն Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին 23 տարեկան է»:
Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինվորական կոշիկներն են. «40 համարից փոքր կոշիկ չկա: Նույնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժվար է այս կոշիկներով, էլ չեմ խոսում վազելու մասին»,- ասում է նա:
Գյումրու Սբ. Նշան եկեղեցում երեկ տեղի է ունեցել ապրիլի 1-ի լույս 2 -ի գիշերը, Ջաբրայիլի երկայնքով տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի հոգեհանգստյան կարգը:
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, իսկ ապրիլի 13-ին, 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցած ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները:
Մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա:
Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով՝ Ալիեւն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է: Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի եւ Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի եւ ագրեսիվ քաղաքականության համար: Եվ չպետք է վախենալ: Ի՞նչ կարիք կա: Չես ուզում, կարող ենք ուրիշ տեղ գնալ:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի ձեռնարկած օպերացիան` ռազմական ու ռազմատեխնիկական տեսանկյունից, անդրադարձել է այնպիսի հարցերի, թե ինչ էր պատրաստվում անել թշնամին, ինչ հակամիջոցներով ու ինչպես հայկական կողմին հաջողվեց կասեցնել օպերացիան: Ասել է նաև, թե ինչ խնդիրներ բացահայտեցին մարտական գործողությունները: ՊՆ խոսնակը նաև արձագանքել է այդ մարտերի կապակցությամբ հանրության ներկայացվող հարցադրումներին:
«Հանցավոր» խմբի պատմության մեջ մի ուշագրավ հանգամանք էլ կա. այս գործով անցնող բոլոր հրապարակային գործիչները մի ընդհանրություն ունեն. նրանք երդվյալ ռուսամետներ են: Այս փաստն ի սկզբանե տարակուսանք էր առաջացնում: Ի վերջո, տարիներ շարունակ համոզմունք էր ձեւավորվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ընդամենը ՌԴ ազգային անվտանգության մարզային մասնաճյուղն է:
Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ղարաբաղի նախագահների հետ եւ իրենց զորակցությունը հատնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։
Ապրիլի 11-ին, ժամը 18.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 12-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Մենք մեր տանն ամեն ինչ ունեինք, ամբողջ կյանքում տուն ենք սարքել: Մեր տունը մի անգամ էլ էր քանդվել պատերազմի ժամանակ, դրանից հետո սարքել էինք մեր տունը, ավելի լավն էինք սարքել, ու այսօր նորից նույնը եղավ, նորից մեր տունը քանդվեց», ասում է տիկին Ամալյան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի.
Խուսափել քրեորեն պատժելի արարքներ թույլ տալուց. պարզաբանումներ ճանապարհային ոստիկանությունից:
Միայն մի բան եմ նկատում, որ Ղարաբաղի սահմանին հրահրված այս պատերազմական իրավիճակը գլուխ բարձրացրեց այնպիսի մի ժամանակահատվածում, երբ լարված են ռուս-թուրքական հարաբերությունները, երբ միջազգային մասշտաբով տարբեր հանդիպումներ էին տեղի ունենում՝ Էրդողանի ու ԱՄՆ-ի միջև, և այլն: Ուզում եմ ասել՝ այս ամենը դրսից թույլատրված մի բան էր, որը միայն Ադրբեջանն իր գլխով չէր նախաձեռնի: Ինչ-որ թույլտվություն նա ունեցել է, որպեսզի սա տեղի ունենար: Իսկ թե մեզ՝ Հայաստանին, ի՞նչ են թույլատրում, ես դա եմ ուզում հիմա հասկանամ ու չեմ հասկանում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների աճունների հայտնաբերական և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպում են ռազմագործողության ընթացքում տուժած քաղաքացիների հետ, արձանագրում նրանց պատմածը: Որ միջազգային համապատասխան ատյաններում Ադրբեջանի` պետական մակարդակով իրականացրած վայրագությունների մասին պիտի տեղեկացվեն ու պետական մակարդակով գործընթաց պիտի սկսվի, ԼՂՀ մարդու իրավունքերի պաշտպանը չի կասկածում:
«Վերջին օրը կնոջ մոտ քույրս էր գնացել, ինքն արդեն հագած-կապած, զինվորական շորերով եկել էր՝ ասում էր՝ չէ, գնամ ցուցակագրվեմ, չեմ գնա: Իրեն ոչ ոք չէր կարող ետ պահել, որովհետև ինքն իսկական հայրենասեր էր»: Հենց առաջին օրը Սուրեն Ճարտանյանը, հորաքրոջ խոսքով, գնացել էր ամենաթեժ կետը՝ Թալիշ գյուղ: «Մենք լսել ենք, որ երիտասարդներին հանել էր կրակի գծից, որ փրկեր վիրավորներին, և իրեն էին կրակել»,- ասաց տիկին Անահիտը:
Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին: Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և […]
Ուժեղացված ծառայություն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում
Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը:
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած