Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 9-ին, ժամը 19.15-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն:
Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի գյուղապետի 22-ամյա որդին ջրամբարում հունիսի 4-ին խեղդվել է իր բարեկամ տղային օգնելիս:
Հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Քաղաքականությունը, մեղմ ասած, տարօրինակ երևույթ է: Այդ ոլորտում գերիշխողը միշտ էլ շահն է: Ազգային ու պետական շահը: Բայց չգիտես ինչու, մենք՝ հայերս, շարունակում ենք բարոյական արժեքներ փնտրել այդ ոլորտում:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։
Հունիսի 9-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դաշտամեջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհը՝ պատուհաս վարորդների համար:
Որդին հորը դեղորայք էր ներարկել և խեղդամահ արել:
Սպանված բեզոարյան այծը հայտնաբերվեց «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայում:
Տեսագրող սարքն արձանագրել է բջջայինի գողությունը:
Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կալանավոր Ա.Ալեքսանյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու համար։
Հետախուզվում են. մեղադրանքը՝ սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով:
«Դեպքի օրն ինքը ճաշարանի նարյադ էր եղել, բայց կարաուլ էր ուզել։ Հարցրի` հաց կերե՞լ ես. պատասխանեց` հա։ Հարցրի` քաղցր ունե՞ս։ Ասաց` հա։ Ասացի` դե լցրո՛ւ գրպանդ։ Վերցրել էր։ Հրամանատարն ասաց` երեխու գրպանում քաղցրեղեն կար»,- ասում է Մհերի մայրը։
Հունիսի 9-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի թիվ 2-րդ փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Հայաստանի և սփյուռքի հայության, Էջմիածնի, Կիլիկիոյ Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության, քրիստոնյա քաղաքացիների վերաբերմունքի, պատասխանի ու հետագա անելիքների մասին է այսօր խոսել տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Տաքսի ծառայության տնօրենին սպանողը կալանավորվեց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ. օգոստոսի 2-ին «6-րդ վարչության 4 աշխատակիցներ» ներխուժել են իրենց բնակարան և միայն ծառայողական վկայականներ ներկայացնելով՝ առանց որևէ հիմնավորման՝ իրեն և ամուսնուն տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ, պահելով առանձին սենյակներում, բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Կազմակերպության Երևանի գրասենյակ ներկայացրած դիմումով Տ. Մ.-ը նշել է, որ լսել է , թե ինչպես են ծեծում ամուսնուն, իսկ ավելի ուշ նրան տեսել է վնասված դեմքով:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Հենրիկ Ավագյանի մասն առանձնացվել է առանձին վարույթում: Պաշտպանական կողմին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:
Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին, Արման Թաթոյանն ասաց, որ ցանկացած դրսևորում, որ կապված է բռնության, ծեծի հետ, ենթակա է դատապարտման, իրավասու մարմինները պետք է քննություն կատարեն: Անդրադառնալով քաղբանտարկյալներ ունենալու հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ այս պահի դրությամբ նման պնդում անելու իրավական հիմք չունի:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության դեպքի առթիվ:
Հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ:
Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներին՝ հոգատարության համար:
«Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն»: