![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Պտղնիում նկատված օձին
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/odz.jpg)
Հունիսի 9-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի թիվ 2-րդ փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն Ա. Հ.-ին պատկանող տան լոգարանում բռնել են լորտու տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: