
Արման Թաթոյանը՝ քաղբանտարկյալներ ունենալու, Հայկ Խանումյանի ծեծի մասին

«Որևէ կաշկանդվածություն չունեմ, բայց ես ունեմ իմ կոնկրետ կարգավիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը գործում է իր կարգավիճակի սահմաններում, որովհետև գոյություն ունի օրենք: Այդ օրենքը կարգավորում է կոնկրետ լիազորություններ, և ես այդ դիրքերից եմ հանդես գալիս»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշեց, որ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ փաստաթուղթ կհրապարակվի: Այժմ այն գտնվում է ամփոփման փուլում:
Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին, Արման Թաթոյանն ասաց, որ ցանկացած դրսևորում, որ կապված է բռնության, ծեծի հետ, ենթակա է դատապարտման, իրավասու մարմինները պետք է քննություն կատարեն: Անդրադառնալով քաղբանտարկյալներ ունենալու հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ այս պահի դրությամբ նման պնդում անելու իրավական հիմք չունի: