Թալին-Քարակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Հունիսի 9-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դաշտամեջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «ՎԱԶ 2109» մակնիշի 23 OL 803 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Մ. 1988 թ. ծնված) ավտմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Վ. Մովսիսյանը և ուղևոր՝ Վահե Մանվելյանը (1988 թ. ծնված) շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս