Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժի հենակետերից գնդակոծել են Բաղանիս գյուղը. տուժածներ չկան

Երեկ երեկոյան ժամը 21:30-ից մինչև 23:45-ը ընդհատումներով ադրբեջանական զինուժի հենակետերից գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: «Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել:
Գիշերը անցել է հագիստ»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031