Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են SCANIA մակնիշի 344 OF 61 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 24 TT 212 համարանիշի ավտոմեքենաները: shamshyan.com-ի փոխանցմամբ՝վթարի հետևանքով «04»-ի վարորդը  1-03 շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ կայքի՝ SCANIA-ն հաշվառված է «Սանիթեք» ընկերությունում, իսկ վարորդը՝ 22-ամյա Հրայր Ադամյանը, ժամանակավորապես բնակվում է Նուբարաշեն վարչական շրջանում, իսկ ծնունդով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: Իսկ «04»-ի վարորդը նշված մեքենայով հացի առաքմամբ է զբաղվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031