Բանակում ինքնասպան եղած Գևորգի հարազատներին արդեն մի քանի օր է` տարօրինակ կին է այցելում. news.am
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետևանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գևորգ Խաչատրյանի հարազատներին արդեն մի քանի օր է` ինչ-որ կին է այցելում և ներկայանում իբրև Գայանե Սարգսյան, ասում, որ աշխատում է զորամասերից մեկում, ճանաչում է Գևորգին և նրան ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կապիտան Մհեր Ոսկանյանին և շարքային Հարութ Մուրադյանին: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, նշել է, որ կինը իրենց շատ տարօրինակ է թվում, նրա հագուստից և խոսելու ձևից ակնհայտ է, որ «ինչ-որ մեկի կողմից ուղարկված թեթևաբարո կին է»:
«Ժարգոնով խոսող ու վուլգար հագուստով կին է, որն ամեն անգամ այնպես է խոսում, կարծես ուզենա Հարութին արդարացնի, իսկ կապիտանին մեղավոր հանի: Ասում ա, որ Հարութը լավ տղա էր, չէր կարա այդպիսի բան անել, բայց կապիտանից ամեն ինչ էլ կարելի է սպասել»,-ասել է հարազատը` նշելով, որ կնոջ այցելության մասին արդեն տեղյակ են պահել Գևորգի ինքնասպանության գործով զբաղվող քննիչին:
Մանրամասներն` այստեղ