15-ամյա աղջիկը 14-15 շաբաթական հղիության շրջանում դիմել է հիվանդանոց. ամուսնուն մեղադրանք է առաջադրվել
Դատարան է ուղարկվել 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ քրեական գործը:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ՝ ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ, նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 14-15 շաբաթական հղիության շրջանում` դիմել է կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ: