Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ թիվ 9 պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է կրպակ:
Ինչպես հայտնի է՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե այլևս պետք չէ օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ սա պատերազմ է: Այս հայտարարությանը հաջորդեցին տարբեր մեղադրանքներ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն և հայտնել, որ երկու հոգի զենքով և դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա, և ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ էր:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ստեփանակերտի N 3 մանկապարտեզի տնօրեն Իրինա Գրիգորյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։
Ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որպեսզի կարողանաք ավելի լավ սովորել, որպեսզի կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ:
Նախատոնական շրջանում շուկայում ուսումնասիրություններ կատարվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ իրենց գերատեսչությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինները՝ գների կարգավորմամբ, վերահսկմամբ չեն զբաղվում.
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Արմեն Մուրադյանն ասաց, որ մրցույթ են անցկացրել և 700 մլն-ի տարբերություն է տալիս: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ասվում է՝ մեկ դեղաչափը գնում ենք 15 եվրոյով, ուրիշներից գնելու դեպքում՝ որքա՞ն կկազմի գումարը:
Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել:
«Ինչի՞ եք նոյեմբերի վերջին մրցույթն իրականացրել: Մայիսին ենք սահմանել մենք ժամկետը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Գյուղնախարարի տեղակալն էլ ասաց, որ այս տարի երկու անգամ են մրցույթ իրականացրել, մի անգամ՝ գարնանը, ներկրվել է 257 գլուխ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանություն արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 48 733 սոցիալապես անապահով ընտանիքների անվճար տրամադրել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
Իր մոտ միայն բիզնեսն էր, որովհետեւ նույնիսկ հոգեհանգստի հաց տալու սրահ էր դրել եկեղեցին, բայց այդ սրահը նա փողով էր տալիս մարդկանց։ Ինչ-որ կասկածելի բան կար այդ մարդու մոտ։ Ի դեպ, իր հետ եղբորս դեմ հակաքարոզչություն անողներից մեկն էլ է այդ խմբում՝ Ջնդոյանը, որին չեմ ճանաչում շատ մոտիկից։
«Ամռանը՝ հուլիս, օգոստոս ամիսներին, ընդհանրապես ջուր չենք ունեցել շաբաթ֊կիրակի, ջրմուղի աշխատակիցները հիմնարկում իրենց խալիներն են լվանում, այդ ինչի՞ հաշվին, ո՞ւմ միջոցներով։ Գիշերվա ժամը երկուսին ենք լվացք անում, պոմպ ենք դրել, որ ջուր ունենանք։ Բա ինչպես եղավ, որ 400 հազար դրամի ջուր սպառեցինք, ջրմուղից ասում են՝ Ձեր պարտքը 400 հազար դրամից ավելի է, հասել է 500 հազարի։ Մեր գործերն էլ ուղարկել են դատարան։ Ինչի՞, մամաս սաունա ունե՞ր, որ այդքան ջուր Է սպառել։ Ես մինչեւ նախագահ պիտի բողոքեմ։ Այս հարցն այսպես չեմ թողնելու»։
Սահմանված ժամկետում եզրակացությունը ստանալուց հետո կհաջորդեն մեր գործողությունները։ Համենայնդեպս, Մերի Սարգարյանի հարազատները վճռական դիրքորոշում, ունեն, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու եւ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու են, որպեսզի օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվի, եւ մեղավոր անձինք ինչպես Շուշանիկ Բախշյանն է ասում, ենթարկվեն պատասխանատվության։
«Ինքը (Պերմյակովը:- խմբ.) այսպես է մեկնաբանում, որ ինքը սկզբից նպատակ չուներ ոչ ոքի սպանելու, պարզապես ուզում էր փող հայթայթել ու գնալ, իրականացնել այն ծրագիրը, որը մշակել էր, որպեսզի հասներ այնտեղ, որտեղ ծնվել, մեծացել է: Դա նրա նպատակն էր, բայց նա ներկայացնում է, որ հանգամանքների բերումով դա արեց»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 24-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Կալանավորվածներից Տիգրան Բոյաջյանի երկու հորեղբայրները, ըստ Պետրոս Մակեյանի, 1990թ. պաշտպանել են Բերդաձորը, երրորդ հորեղբայրն ու հայրը մասնակցել են Շուշիի, չորրորդ հորեղբայրը՝ Մարտակերտի ազատագրմանը: Խմբի մեկ այլ անդամի՝ Գեւորգ Ջնդոյանի հայրը եղել է Պետրոս Մակեյանի զինակիցը, իրենց գերդաստանի այլ տղամարդկանց հետ մասնակցել է Բերդաձորի պաշտպանությանը: Չորրորդին Մակեյանը չի ճանաչում»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դրամի փոխարժեքը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ չի փոխվել, բայց պարենամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ, ի հեճուկս ամբողջ աշխարհում արձանագրվող միտումների: Նշենք, որ անցած մեկ տարվա ընթացքում պարենամթերքը աշխարհում էժանացել է շուրջ 25 տոկոսով, Իսկ Հայաստանում թանկացել է 3.8 տոկոսով:
Ինչքան էլ կրակոց լինի՝ թուրքն ո՞ւմ շունն է, որ մեզ խանգարի: Մենք ամուր ենք, ուղղակի թիկունքից ենք շատ վախենում, դիմացից այդքան չենք վախենում: Երեւանցիներին հայտարարեք, որ մենք օգնության կարիք չունենք: Եկեք Նոր տարուն մեզ հետ եղեք, մասնակցեք մեր միջոցառումներին, տեսեք մենք ոնց ենք ապրում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:
«Նաիրի Հունանյան-2» ելույթի առանցքում նույնպես եղել է «արնախում իշխանություններից» ազատվելու թեզը: Ձայնագրությունում խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար»:
Մեզ հայտնի են շատ դեպքեր, երբ հարազատի մահից, ինչ-որ դեպքերից հետո մարդու մոտ վախ է առաջանում:
Օգոստոսի 23-ին 28-ամյա Էդգար Սնղչյանը Սևանից Երևան վերադառնալիս է եղել, երբ Գագիկ Ծառուկյանի տան և բենզալցակայանի դիմաց մեքենայի անիվը վնասվել է, և նա ստիպված է եղել կանգ առնել, իջնել մեքենայից ու կարգավորել խնդիրը։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում գտնվող ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչո՞վ են իրարից տարբերվում հոգեբույժները, հոգեթերապևտները և քահանանները: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը: