
Դանակահարություն Թումանյանում

Հունվարի 16-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազկի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Հրաչ Մ.-ն, իսկ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 13.40-ին, 1981 թ. ծնված Արման Բ.-ն նշված հանցագործությունը կատարելու համար մեղայականով ներկայացել է բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 5-րդ փողոցի սկզբնամասում Արման Բ.-ն, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Հրաչ Մ.-ին ու Ռոբերտ Հ.-ին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արման Բ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է: