Մեղադրանք է առաջադրվել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամին` նույն հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Վիգեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ ժամը 08:30-ի սահմաններում քվեատուփը հարվածել է հատակին և կոտրել այն, ինչի արդյունքում խախտվել է քվեատուփի ամբողջականությունը, այն կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Վիգեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: