
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել ինկասացիայի մեքենայով կնոջ առևանգման մասին. «Արմենպրես»

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի կենտրոնում ինկասացիայի մեքենայով կին են առևանգել: Տեղեկատվությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Մենք նման հաղորդում ստացել ենք:
Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել: Հանգամանքները պարզվում
են»,- ասաց Մալխասյանը:
«Հայինկասացիա» ընկերությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այդ մեքենան, որով առևանգել են կնոջը, իրենց կազմակերպության հետ որևէ
կապ չունի:
«Մենք էլ այդ տեղեկատվությունը ստացել ենք լրատվամիջոցներից, որից հետո ճշտումներ ենք կատարել: Մեքենայի համարը, որը հրապարակվել է լրատվամիջոցներում, «Հայէկոնոմբանկ»-ի ինկասացիոն կազմակերպության մեքենային համարն է: Կրկնում եմ՝ այդ մեքենան մեր ընկերության հետ ընդհանրապես կապ չունի»,- փոխանցեցին «Հայինկասացիա»-ից:
Մանրամասներն` այստեղ