
Որքան «Տամիֆլյու» է գնել առողջապահության նախարարությունը և ինչ գնով

2009թ. մինչև 2016թ. ՀՀ առողջապահության նախարարությունը «Տամիֆլյու» դեղամիջոց ձեռք բերել է 2014թ.: 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ձեռք է բերվել 2000 տուփ «Տամիֆլյու», 1 տուփի արժեքը 14.700 դրամ: Նախարարությունից հայտնել են նաև, որ խմբաքանակի պիտանիության ժամկետը մինչև 2019թ. 10-րդ ամիսն է:
Նշենք, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը օգտագործվում է գրիպի բուժման համար: Վերջին շրջանում գրիպի ակտիվացման ընթացքում դեղատներում այն որոշ ժամանակ չկար: Այդ ընթացքում նախարարարությունից հայտնում էին, որ հիվանդանոցներն ապահովված են դեղամիջոցով: