Բաժիններ՝

Դանակահարություն Երևանում

Հունվարի 16-ին, ժամը 16.10-ին, շտապօգնության խումբը Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից, «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխել 1965 թ. ծնված Վաղարշակ Ա.-ին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի քննչական բաժնի հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունվարի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չեխովի փողոցի թիվ 16 շենքի բակում, 1983 թ. ծնված Արման Ք.-ն դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել Վաղարշակ Ա.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վաղարշակ Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքը Վաղարշակ Ա.-ին դանակով հարվածել և պատճառել է 1986 թ. ծնված Էդվարդ Հ.-ն, ում հունվարի 17-ին, ժամը 12.30-ին, իրենց տան մոտից բերման են ենթարկել:

Էդվարդ Հ.-ն խոստովանական ցուցմունք է տվել և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Էդվարդ Հ.-ն ձերբակալված է:
Նույն օրը Երևանի Արարատյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել Արման Ք.-ն:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս