Ինչպե՞ս է ստացվում, որ մարդն ինքն է տնօրինում իր կյանքը
– Աստվածաշունչը մեզ պատվիրում է չհավատալ ճակատագրին: Բայց Հակոբին Աստված ասում է. «Ես եմ քո ամենակարող Աստվածը: Աճիր և բազմացիր: Ցեղեր և ցեղախմբեր պետք է ծնվեն քեզանից և թագավորներ պետք է ելնեն քո կողից: Այն երկիրը, որ տվել եմ Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը» (Ծննդ. 35: 11-12): Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդն ինքն է տնօրինում իր կյանքը:
– Այո, Աստված խոստում տվեց Աբրահամին: Սակայն չի նշանակում, որ Աստված արդեն որոշել էր նրա ճակատագիրը: Աբրահամն ուներ ազատ կամք և կարող էր հրաժարվել և դրանով ոչ մի ցեղ կամ ցեղախումբ նրա սերունդը չէր լինի: Աստված խոստում տվեց, բայց սա չի նշանակում, որ այդ խոստումը բռնի կամքով պետք է իրականանար: Խոստումը, որ տրվեց Աբրահամին, իրականացավ միայն Աբրահամի ազատ կամքի շնորհիվ: Նա կարող էր հրաժարվել` չամուսնանալ, ինքնասպան լինել և այլն: Այսպիսով, ճակատագիր հասկացողությունը պետք է բացառել քրիստոնեությունից:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am