Փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Նա ասաց, որ այսուհետ ինքն էլ է գումար ուզելու հարցազրույցներ տալու համար:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, հեղինակած երգը՝ նվիրված զոհված զինծառայողին և նրա նորածին եղբորը
Երեկ Լոռու մարզի Դսեղ գյուղում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել:
Գոռ Վարդանյանի պաշտպանն առարկեց միջնորդության դեմ, խնդրեց մերժել այն՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը հայտնել է, թե ինչ նպատակով է ռազմամթերքը ձեռք բերվել, նախաքննական մարմինը կաշկանդված չի եղել պարզելու:
Անմիջապես հիվանդանոց հասցված կնոջը հետազոտելուց հետո բժիշկներն ասել են, որ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ, բարեբախտաբար, չկա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը:
«Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը դեռ անցնող տարվա վերջերին շարունակում էր մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների «մատի փաթաթանը»։ Վերջին շրջանում, սակայն, նրա մասին մոռացել են։ Որտեղ են հիմա Վահան Մարտիրոսյանը, կինն ու փոքրիկ երեխան։ Նրանց կտեղափոխե՞ն այլ երկիր, թե՞ կապրեն Ադրբեջանում։
40-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած :
Այս պահի դրությամբ մենք ունենք երկու փաստ, որ ինքն այս ընթացքում 15-20 օրով բացակայել է հանրապետությունից: Պաշտպանական կողմն էլ նշեց, նա ունի ԱՄՆ բնակվելու մշտական իրավունք, դա ևս մտահոգում է, որ նա մեղքը չընդունելով և վարույթն իրականացնող մարմնին բացակայայելով հանրապետությունից առանց տեղյակ պահելու, բավականին հիմք է, որպեսզի վերջինիս նկատմամբ ընտրվի այդպիսի խափանման միջոց:
Երեւանի Կիեւյան կամրջից հունվարի 30-ին կնոջ ներկայությամբ ցած նետվելով ինքնասպանություն կատարած 50-ամյա տղամարդը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրության պետ էր աշխատում:
Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: «Լացել եմ, գոռացել եմ… տարիմ առաջ տեսանք՝ ինչ եղավ»,- ասել է տիկին Ռուզաննան՝ հիշեցնելով Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում և Աշոցքում տեղում է ձյուն:
Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնական օգտագործման ավտոմեքենայով բերման են ենթարկել դատախազության մոտ տեղի ունեցած «Ազատություն Գևորգ Սաֆարյանին» ակցիայի մասնակիցներից Վարազդատ Բարսեղյանին և Փայլակ Թևանյանին՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար:
Հարութ Սասունյանը պատմում է, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը քաղցկեղ ուներ, եկել էր ԱՄՆ բուժվելու, իրեն այցելել է. «Նախագահի կնոջ հետ նստել եմ, զրուցել եմ, առողջություն եմ մաղթել, նույն բանն էի պատրաստվում անել: Նախագահը հիվանդանոցից դուրս եկավ, մինչև այժմ նրան չէր կարելի տեսնել, ես նման ծրագրեր ունեմ նաև այս անգամ, այցելել և առողջություն մաղթել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն ասել է, որ իր օգնականը՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Գողություն տարբեր ժամերի և տարբեր օրերի, այն էլ որտե՞ղ, ոչ ավելի, ոչ պակաս, «Օրանժ» էլիտար մարզասրահում։ Ու քանի որ համալիրն էլիտար է, գողերի ստատուսը ևս պետք է համապատասխան լինի։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Օրանժում» գողությունները նորություն չեն, հատկապես սրբիչների։
Փետրվարի 2-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր սպասվում է թույլ, քայքայված ցիկլոնի ներթափանցում մեր հանրապետության տարածք, որի հետեւանքով շրջանների մեծ մասում, այդ թվում Երեւանում կդիտվի թույլ ձյուն: Սպասվող երեւույթը օդերեւութաբանները բնութագրում են անլուրջ պրոցես:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 2-ին` պլանային և վերանորոգմանաշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հազարամյա թագավորության մեջ կլինեն մարդիկ, որոնք չեն գտնի իրենց հարազատներին: Արդյո՞ք նրանք չեն տխրի: Կա՞ հիշողություն:
Կառավարության որոշմամբ պետբյուջեի միջոցներով գնվել և անապահով ընտանիքներին է տրամադրվում 48 հազար 737 թվայնացման ընդունիչ սարք:
Արդյոք ընդունելի՞ է պահել Մեծ պահքի առաջին և վերջին շաբաթը: Պատասխանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Տղես կաչկա կքշեր, 3 անգամ գողցան տարան, էլ հնար չկա, մենակ պլիտեն ու էս պեշկն է, վառելիք էլ չկա, մենակ տեսնիս ինչքան կվառենք էս տոկը…,-ասում է Արեւհատ տատն ու աղերսում,- սոված մեռանք, էլ չենք կրնա, տեր էղեք մեզի:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Եթե 2014թ-ին Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում գրանցվել են 4275 գործազուրկներ, ապա 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ վերջիններիս թիվն աճել է շուրջ 30 տոկոսով՝ կազմելով 5558:
Ինչո՞ւ ենք պահքի ընթացքում հրաժարվում կենդանական սննդից: Եթե փորձում ենք կրկնել Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը, ապա դա տեղի ունեցավ նրա մկրտվելուց անմիջապես հետո, ինչո՞ւ ենք Նրա հարությունից առաջ պաս պահում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 31-ին, ժամը 12.03-ին Շիրակի մարզային փրկարարական վարչություն կենդանի կանչ է եղել այն մասին, որ Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիք: