Բաժիններ՝

Շիրակի մարզում այրվել է դպրոցի տանիքը

Tsayg.am-ը գրում է. Հունվարի 31-ին, ժամը 12.03-ին Շիրակի մարզային փրկարարական վարչություն կենդանի կանչ է եղել այն մասին, որ Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին, մարվել` 14.40-ին: Այրվել են դպրոցի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 250 քառակուսի մետր մակերեսով: Բռնկված հրդեհը մարելու ընթացքում վնասվել է մեկ դասարան, ինչը դասընթացների բնականոն ընթացքին չի խանգարի: Հրդեհի առաջացման պատճառնրը ճշտվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29