Բաժիններ՝

Ինչո՞ւ ենք պահքի ընթացքում հրաժարվում կենդանական սննդից

– Ինչո՞ւ ենք պահքի ընթացքում հրաժարվում կենդանական սննդից: Եթե փորձում ենք կրկնել Քրիստոսի 40-օրյա ծոմապահությունը, ապա դա տեղի ունեցավ նրա մկրտվելուց անմիջապես հետո, ինչո՞ւ ենք Նրա հարությունից առաջ պաս պահում:

– Մենք չենք փորձում կրկնել Քրիստոսի ծոմապահությունը, քանի որ Քրիստոս ծոմ պահեց, իսկ մենք պահք ենք պահում: Եկեղեցին պահեցողության շրջանը սահմանել է այն նպատակով, որ մարդը քառասնօրյա պահքի ընթացքում հնարավորինս մաքրագործվի, մաքուր սրտով, հոգով և մտքով ընդառաջ գնա Տիրոջ Հրաշափառ Հարության մեծ տոնին: Սակայն դա չի նշանակում, որ պահքի ավարտից հետո մենք պետք է մոռանանք քրիստոնեական սկզբունքները և վարենք ցոփ ու շվայտ կյանք: Պահքի նպատակներից է մարդուն դաստիարակելը կամ սովորեցնելը քրիստոնեական բարոյականության ընթացքին: Հակառակ դեպքում պահքը կորցնում է իր իմաստը: Սակայն պահքն անիմաստ է, եթե կարևորում ենք ուտել-չուտելը` մոռանալով հոգևոր պահեցողության մասին, որն էլ, ըստ էության, նշանակում է հեռու մնալ ամեն տեսակ պիղծ մտքերից, գաղափարներից, զգացմունքներից, աշխատել հնարավորինս հրաժարվել բոլոր վատ սովորույթներից և ոչ խրախուսելի ընթացքից:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս