
Որքանո՞վ է թափանցիկ թվային հեռարձակման սարքերի բաշխման գործընթացը

Tsayg.am-ը գրում է. Կառավարության որոշմամբ պետբյուջեի միջոցներով գնվել և անապահով ընտանիքներին է տրամադրվում 48 հազար 737 թվայնացման ընդունիչ սարք: Սոցիալական աջակցության Գյումրի 2 տարածքային բաժնում հաշվառված 5200 ընտանիքից 2833-ը, իսկ Գյումրի 1-ում` 4490 նպաստառու ընտանիքից 1924-ն ունեն կարիքավորության 34.6 և ավելի միավոր: Նրանք են սարք ստանալու իրավունք ունեցողները, համաձայն սոցնախարարության տվյալների: Թվայնացման սարքերի բաշխման գործընթացին հետևել է Նազելի Էլբակյանը: