Բաժիններ՝

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Փետրվարի 2-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի «Վերին» կոչվող թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպքի հարակից ձորը արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «ВАЗ-2105» մակնիշի 34 TD 492 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Դ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Փետրվարի 2-ին, ժամը 02.32-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես E320» մակնիշի 04 SS 011 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Փետրվարի 1-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին:

Հհրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (120 ուղևոր) և 4 ուղևորի տեղափոխել Գորիս քաղաք:

***

Փետրվարի 1-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սիսիան-Վայք ավտոճանապարհի 40-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 40 ավտոմեքենա (130 ուղևոր):

***

Փետրվարի 1-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի եկեղեցու մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 RS 186 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 1-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գր. Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ 3110» մակնիշի 1275Տ պ/հ և «ВАЗ 2101» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս