Բաժիններ՝

Կա՞, արդյոք, հիշողություն

– Հազարամյա թագավորության մեջ կլինեն մարդիկ, որոնք չեն գտնի իրենց հարազատներին: Արդյո՞ք նրանք չեն տխրի: Կա՞ հիշողություն:

– Գիտենք, որ ավելի լավ հիշում ենք երեկվա, քան թե տասը տարի առաջ կատարվածը: Նավը, երբ ծովի վրա ընթանում է, իր ետևից հետք է թողնում, բայց այն հետզհետե կորչում է: Ուրեմն, հիշողությունը հավիտենական չէ, և շատ կարևոր բաներ ժամանակի ընթացքում անկարևոր են դառնում: Հավիտենական կյանքում ուրիշ իրականության մեջ կլինենք: Այս աշխարհից որոշ հիշողություններ պիտի մնան, բայց Սուրբ Գրքի մեջ ասվում է. «Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմը: Վերին բաների մասին խորհեցեք և ոչ այն, որ այստեղ` երկրի վրա է» (Կող. 3: 1-2): Հավիտենականության մեջ կգտնենք մեր ճշմարիտ տեղը, անունը և բարեկամությունը:

Օրհնությամբ՝ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29