ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2016 թվականի հունվարի 25-ի պատասխան գրության մեջ նշվում է, որ օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Միաժամանակ հայտնում են, որ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ արդեն պատասխաններ տրվել են:
Փետրվարի 2-ին, ժամը 14.33-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուճած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացահայտվել է դատապարտյալի կողմից խարդախություն կատարելու մեխանիզմը. ԱՐ. «Քննության գաղտնիքը»:
Երեկ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության Facebook-յան էջին ուղարկվել էր տեղեկատվություն, ինչպես նաև ԶԼՄ-ում հրապարակվել էր նյութ, ըստ որի հացի մեջ առնետի «կեղտ» է հայտնաբերվել:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա, ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ, որևէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ջաջուռի, Քեթիի և Սարավանի լեռնանցքներում, Ապարանում, Վանաձորում, Աբովյանում, Եղվարդում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի կենտրոնական աղբանոցից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ին:
Այսօր ԱԺ նիստում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 15-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:
Հունվարի 31-ին, ժամը 21:27-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ «911» ծառայությունում ահազանգ է ստացվել Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի «Թռչկան» կոչվող վայր արշավի մեկնած խմբի անդամներից: Ձյան հաստ ծածկույթի և սառնամանիքի պատճառով ողջ օրը դրսում անցկացրած արշավականները հոգնել էին ու չէին կարողանում վերադառնալ:
168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ հանձնումը պետությունների միջև իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղի առողջության կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:
Շիրակի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի օգտագործումը սննդում:
Փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հրապարակումներին, թե ինքը «Երևան Սիթիում» զինվորներից գողացած խտացրած կաթ է վաճառում, ասաց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարակումներ լինեն:
Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55-ամյակին: Սակայն վերջինս` տեսնելով ֆիլմը, այդ ժամանակ խնդրել էր ձեռնպահ մնալ դրա տարածումից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախագիծը դրական է, բայց համակարգն է հիվանդ, քաղաքականացված է և օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իր խնդիրները լուծելու համար:
Փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Նա ասաց, որ այսուհետ ինքն էլ է գումար ուզելու հարցազրույցներ տալու համար:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, հեղինակած երգը՝ նվիրված զոհված զինծառայողին և նրա նորածին եղբորը
Երեկ Լոռու մարզի Դսեղ գյուղում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել:
Գոռ Վարդանյանի պաշտպանն առարկեց միջնորդության դեմ, խնդրեց մերժել այն՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը հայտնել է, թե ինչ նպատակով է ռազմամթերքը ձեռք բերվել, նախաքննական մարմինը կաշկանդված չի եղել պարզելու:
Անմիջապես հիվանդանոց հասցված կնոջը հետազոտելուց հետո բժիշկներն ասել են, որ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ, բարեբախտաբար, չկա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը:
«Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը դեռ անցնող տարվա վերջերին շարունակում էր մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների «մատի փաթաթանը»։ Վերջին շրջանում, սակայն, նրա մասին մոռացել են։ Որտեղ են հիմա Վահան Մարտիրոսյանը, կինն ու փոքրիկ երեխան։ Նրանց կտեղափոխե՞ն այլ երկիր, թե՞ կապրեն Ադրբեջանում։
40-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած :
Այս պահի դրությամբ մենք ունենք երկու փաստ, որ ինքն այս ընթացքում 15-20 օրով բացակայել է հանրապետությունից: Պաշտպանական կողմն էլ նշեց, նա ունի ԱՄՆ բնակվելու մշտական իրավունք, դա ևս մտահոգում է, որ նա մեղքը չընդունելով և վարույթն իրականացնող մարմնին բացակայայելով հանրապետությունից առանց տեղյակ պահելու, բավականին հիմք է, որպեսզի վերջինիս նկատմամբ ընտրվի այդպիսի խափանման միջոց:
Երեւանի Կիեւյան կամրջից հունվարի 30-ին կնոջ ներկայությամբ ցած նետվելով ինքնասպանություն կատարած 50-ամյա տղամարդը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրության պետ էր աշխատում: