Բաժիններ՝

Կին դասախոսները շատ են, կին ռեկտորները՝ քիչ

Շարունակում ենք կրթության ոլորտի ցուցանիշների թեման՝ այս անգամ անդրադառնալով բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների գիտամանկավարժական և գիտական աշխատակազմի թվաքանակին՝ ըստ զբաղեցրած պաշտոնի և ըստ սեռի։

Այստեղ բավականին հետաքրքիր պատկեր է: Պարզվում է՝ կրթական համակարգում զբաղեցրած պաշտոնն ու կանանց ներգրավվածությունը հակադարձ համեմատական են։ Բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը չափազանց փոքր է։

Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015/2016 ուսումնական տարում պետական բուհերում գիտամանկավարժական աշխատակազմը բաղացած է եղել 9091 հոգուց, որոնց մեծ մասը՝ 4891-ը, կանայք են։

Այդ թվում, դասախոսների թիվը 3021 է, որոնցից 2076 (բացարձակ մեծամասնությունը) կանայք են։ Կանայք մեծամասնություն են կազմում նաև ասիստենտների (1428-ից 959-ը կին) և ավագ դասախոսների թվում (578-ից 288)։

Ամբիոնի դոցենտների գծով կին-տղամարդ հարաբերակցությունը գրեթե հավասարակշռված է. 2449 դոցենտներից 1169-ը կանայք են։

Իսկ հետո սկսում է տղամարդկանց գերիշխանությունը։

640 ամբիոնի վարիչներից կանայք ընդամենը 172-ն են (27%-ը)։ 146 դեկաններից 114-ը տղամարդիկ են, 32-ը` կանայք (22%):

Իսկ ռեկտորների և պրոռեկտորների առումով անհավասարություն առավել ակնհայտ է։ 104 հոգուց 85-ը տղամարդիկ են, 19-ը՝ կանայք (18%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս