Մոլորակի ամենաերկարակյաց մարդկանց գաղտնիքը՝ ըստ գիտնականների
Իտալացի կենսաբանները հայտնաբերել են, որ մինչեւ հարյուր եւ ավելի տարի ապրած մարդիկ ունեն մազանոթների եւ մյուս մանր անոթների անսովոր ցանց, որոնք զգալիորեն ավելի դանդաղ են ծերանում, քան Երկիր մոլորակի մյուս բնակիչների մոտ, ինչի մասին նրանք Իտալիայի Պոլիկա քաղաքում պատմել են CIAO նախագծի մասնակիցների հանդիպմանը:
«Ադրենոմեդուլինի՝ արյան սպիտակուցներից մեկի չափազանց ցածր մակարդակները նշում են անոթների էնդոթելների լավ աշխատանքը եւ մազանոթների ու ամբողջությամբ վերցված մյուս մանր անոթների գերազանց վիճակը, ինչի շնորհիվ այդ մարդկանց օրգանները եւ մկանները լավ են մատակարարվում արյամբ»,- հայտարարել է Սալվատորե դի Սոմման Հռոմի Լա Սապիենցա համալսարանից (Իտալիա):
Դի Սոմման եւ մի շարք այլ ծերաբաններ եւ կենսաբաններ մի քանի տարվա ընթացքում ուսումնասիրում են «երկարակեցության օջախը» Չիլենտո բնակավայրում, որտեղ ապրում են շատ տարեց եւ ըստ որում առողջ մարդիկ: Չիլենտոյում կյանքի միջին տեւողությունը կանանց համար կազմում է ռեկորդային 92 տարի եւ 85 տարի տղամարդկանց համար, գործնականում 10 տարի ավելի, քան միջինն Իտալիայում:
Գոյություն ունեն եւս մի քանի նման տարածաշրջաններ Երկրի վրա, որոնց բնակիչներն արտասովոր երկար են ապրում նույնիսկ իրենց մերձավոր հարեւանների համեմատությամբ, այդ թվում՝ Օկինավան, Սարդինիա եւ Իկարիա կղզիները, եւ դրանցից յուրաքանչյուրը մշտապես գրավում Է գիտնականների ուշադրությունը, որոնք ցանկանում են բացահայտել զառամյալ տարիքում երկար կյանքի եւ առողջության գաղտնիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: