
Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը

Եվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին եւ ընդհանուր գործերի գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը: Քվեարկությունն անցկացվել է Եվրախորհրդարանի դահլիճում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Քվեարկությունը կրում է հանձնարարական բնույթ: Առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչպես նաեւ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
Եվրոպական հանձնաժողովը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՄ խորհրդին էր հանձնարարել արագ կարգով վերանայել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը: