Բաժիններ՝

Դժբախտ պատահարները արտադրությունում 2015 թվականին

Ըստ հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2015թ. արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար:

1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:

djbaxt

Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2015թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ–օրերի գումարային քանակը կազմել է 2 068:

Դժբախտ պատահարների հետևանքով ք.Երևանում և ՀՀ Սյունիքի մարզում 1-ական
տղամարդ դարձել է I, ՀՀ Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ II խմբի հաշմանդամ:

Աշխատանքի գնալու ճանապարհին ք.Երևանում տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, որի հետևանքով տուժել է 2 կին:

2015թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային պարտականություն-
ների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 254.0 մլն. դրամ:

Աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ծախսված գումարը կազմել է
1 102.1 մլն. դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս