Շուշան Պետրոսյանը խոստովանել է, որ «զայրացած է» եղել և այդ պատճառով է էմոցիոնալ գրառում կատարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում քննարկվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի հարցը: Ինչպես հայտնի է՝ տարեսկզբին Շուշան Պետրոսյանը սպառնալիքներ էր տեղացել ֆեյսբուքյան մի օգտատերի հասցեին այն բանի համար, որ վերջինս քննադատական արտահայտություններ էր թույլ տվել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին: Դրանից հետո Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակը Շուշան Պետրոսյանի վարքի առնչությամբ հունվարի 13-ին դիմել էր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկվա նիստի ընթացքում հանրապետական պատգամավորը խոստովանել է, որ «զայրացած է» եղել եւ այդ պատճառով է էմոցիոնալ գրառում կատարել: Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը երեկ հայտարարել է, որ Շուշան Պետրոսյանի վերաբերյալ ներկայացված դիմումի հարցով որոշումը կկայացնեն մինչեւ ամսվա վերջ: Ի դեպ, նա էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկից եւ կպաշտոնավարի մինչեւ աշնանային նստաշրջանի սկիզբը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս