
Հանրապետությունում հանցագործությունների թվի աճ է արձանագրվել. ԼՂՀ գլխավոր դատախազ

Անցած տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների 464 դեպք, որից չբացահայտված է մնացել 30-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների դեպքերն աճել են 114-ով կամ 32,5 %-ով։
Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը՝ հավելելով, որ անցած տարի արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 92,5 տոկոս՝ 2014 թվականի 92,1 %-ի փոխարեն:
Գլխավոր դատախազի խոսքով՝ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` անցած տարի արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների` 5 դեպք, ծանր հանցագործությունների` 76 դեպք, 2014 թվականի 43-ի համեմատ, միջին ծանրության հանցագործությունների` 236 դեպք, նախորդ տարվա 136-ի փոխարեն, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների` 146 դեպք 2014-ի 166-ի փոխարեն: