Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. կատարվում է հետաքննություն

Դատախազությունը Ոստիկանություն է ուղարկվել ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակումը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է կատարվում:

Նշենք, որ խոսքը pastinfo.am կայքի ՝«««Գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել». մանկաբարձ-գինեկոլոգը` ծննդկանին» վերտառությամբ հրապարակման մասին է: Հրապարակումը 5-ամյա Էմիլի մասին է, ով ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում. ըստ լրատվամիջոցի՝ երեխայի հարազատները դրանում մեղադրում են բժշկուհուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29